Աթենքի մերձակայքում շարունակվում են անտառային հրդեհները (լուսանկարներ, տեսանյութ)

09:49 • 18.07.23

Ուժեղ քամիներից բռնկված անտառային հրդեհները մինչ այժմ մոլեգնում են Աթենքի մերձակա երկու քաղաքներում՝ վնասելով տները և հազարավոր մարդկանց ստիպելով փախչել: Այս մասին գրել է Sky News-ը։

Հունաստանի ափամերձ քաղաքներում երկու խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Հարյուրավոր երեխաներ տարհանվել են ամառային ճամբարից, որը Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 50 մղոն (80 կմ) դեպի արևմուտք հեռավորության վրա է:

Կադրերում երևում է, թե ինչպես են այրվում անտառներն ու ծուխը բարձրանում օդում, երբ հրշեջները աշխատում են տեղի բնակիչների հետ միասին՝ մարելու կրակը:

Գիտնականները նախազգուշացրել են «իսկապես սարսափելի» պայմանների մասին՝ շոգի «ուժեղացման» դեպքում։

Առնվազն վեց ծովափնյա համայնքների համար տարհանման հրամաններ են տրվել, քանի որ անտառային հրդեհները մոտենում են ամառային առողջարանային քաղաքներին և քամու պոռթկումների արագությունը հասնում է 70 կմ/ժ-ի:

Հրդեհներից մեկը բռնկվել է Կուվարաս գյուղի մոտ՝ Աթենքից մոտ 17 մղոն (27 կմ) հարավ-արևելք:

Ենթադրվում է, որ առնվազն 5 տուն լրջորեն տուժել է հրդեհից, որը նաև տարածվել է Լագոնիսի ծովափնյա բնակելի շրջանում, որը հայտնի ամառային հանգստավայր է։

Աթենքի մերձակայքում շարունակվում են անտառային հրդեհները (լուսանկարներ, տեսանյութ)