Եվրոպայում օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50 աստիճան՝ «Քարոն» անտիցիկլոնի պատճառով. Bloomberg

12:02 • 18.07.23

Bloomberg պարբերականը, վկայակոչելով օդերևութաբանական ծառայությունների տվյալները, նշում է, որ Սահարայից Եվրոպային մոտեցող «Քարոն» անտիցիկլոնը եվրոպական երկրներին կարող է բերել մինչև 50 աստիճան տաքություն։

Օրինակ՝ իտալական Սարդինիայում մինչև հուլիսի 19-ը ջերմաստիճանը կարող է հասնել 50 աստիճանի։
Այդ օրը, ինչպես նշում է Bloomberg-ը, Իտալիայի 23 խոշորագույն քաղաքներում արտակարգ շոգի մասին ահազանգ կլինի։

Աղբյուրը նշում է, որ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անտառային հրդեհների։ Նշենք, որ 
Աթենքի մերձակայքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները:

Եվրոպայում ջերմաստիճանի վերջին ռեկորդը գրանցվել է 2021 թվականին։ Այն ժամանակ իտալական Սիցիլիայում ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը կանխատեսում է, որ եղանակային ծայրահեղ պայմանները կարող են նոր նորմա դառնալ։



Եվրոպայում օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50 աստիճան՝ «Քարոն» անտիցիկլոնի պատճառով. Bloomberg