Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է այրել Լենինի դամբարանը

11:47 • 18.07.23

Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու՝ «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով։ Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ աղբյուրներին հղումով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ինչպես հայտնում է Baza թելեգրամյան ալիքը, բերման ենթարկվածը 37-ամյա Կոնստանտին Ստաչուկովն է՝ ծնունդով Չիտայից։

Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ տղամարդուն բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նա «Մոլոտովի կոկտեյլ» է նետել դամբարանի շենքին, Մոլոտովի կոկտեյլն ընկել է սալահատակի վրա ու բռնկվել։

Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է այրել Լենինի դամբարանը