«Ձեռքով կթել չկա չէ՞... էս որձա՞, թե էգ». Փաշինյանը՝ անասնագոմում (տեսանյութ)
«Ինչքա՞ն կաթ են տալիս ու ձեռքով կթել չկա չէ՞... էս որձա՞, թե էգ»:
Հարցրել է Նիկոլ Փաշինյանը Մասիս համայնքում, գյուղացիական տնտեսություններից մեկում պետական աջակցությամբ հիմնված «խելացի անասնագոմ»-ի ֆերմերին:
Վարչապետը շրջել է տարածքում, ծանոթացել անասնագոմի աշխատանքներին: Ֆերմերը ներկայացրել է ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը:
Վարչապետին ցույց են տվել, թե ինչ պայմաններում են պահում կովերին, ինչով են կերակրում և ինչպես են կթում:










