Փրկարարները կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի ինքնասպանության փորձը
Հուլիսի 19-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1982 թ․) ինքնասպանության փորձը»,- ասված է հաղորդագրության մեջ։










