Զավեն Մանուկյանն ընտրվեց Ախուրյան համայնքի ղեկավար

13:47 • 19.07.23

Շիրակի մարզի Ախուրյան խոշարացված համայնքի ղեկավարի հրաժարականից հետո ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց անկուսակցական Զավեն Մանուկյանի թեկնածությունը։

Վերջինս այսօր բաց քվեարկությամբ՝ ձայների15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընտրվեց համայնքի ղեկավար։

Դաշնակցական Արծրունի Իգիթյանն անցած շաբաթ էր հրաժարական ներկայացրել՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները։

Զավեն Մանուկյանն ընտրվեց Ախուրյան համայնքի ղեկավար