Ֆիզկուլտ ինստիտուտում հայտնաբերվել են ինքնաձիգեր․ Shamshyan.com

11:03 • 19.07.23

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։ 

Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում, արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։

Թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։ 

Ֆիզկուլտ ինստիտուտում հայտնաբերվել են ինքնաձիգեր․ Shamshyan.com