Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 21-ին մի քանի ժամով կդադարեցվի

10:41 • 19.07.23

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 15, 17, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 21-ին մի քանի ժամով կդադարեցվի