Փաշինյանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին (տեսանյութ)

19:02 • 19.07.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել Փաշինյանը։

«Մենք ուզում ենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած մեր զավակներն ու եղբայրները լիարժեք վերականգնվեն, կարողանան կրթություն, աշխատանք ունենալ, անհրաժեշտ գործունեություն ծավալել:

Այսօր հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Նրա ծնողներին հանդիպել էի հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգն 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարցը»,- գրել է նա:

Փաշինյանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին (տեսանյութ)