Փաշինյանը կովերին կարողանումա գնա տեսնի, մեզ չի կարողանու՞մ. անհետ կորածների ծնողներ
«Ոչ մեկ մեզ չի ընդունում, ինձ այսօր գիտե՞ք ինչ հարց են տվել՝ ես ուզում եմ հասկանամ ինչի՞ համար եք եկել, այսինքն ոնց ինչի համար եմ եկել, եկել եմ թատրոնի տոմս առնեմ, ինչ համար պիտի գամ էս երեք տարիա: Մարդուն ոչ հարգում են ոչ տեղ են տալիս»:
Ասել են անհետ կորածների ծնողները Բաղրամյան պողոտայում :
«Ոչ հարս ենք եկել ուզենք, ոչ տուն, ոչ ավտո, մեր երեխեքին ենք ուզում: Փաշինյանը կովերին կարողանումա գնա տեսնի, մեզ չի կարողանու՞մ»,- ասել են նրանք:
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան, այն բանից հետ երբ Բաղրամյան 26-ից խոստացան 1 շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել ծնողների հետ:
Ըստ ծնողների եթե հանդիպում չկազմակերպվի, ավելի շատ փողոցներ կփակեն:










