Իսրայելը հարվածել է Սիրիային. վիրավորվել են սիրիական բանակի 2 զինծառայող

10:10 • 19.07.23

Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական կործանիչների հարվածների հետևանքով Դամասկոսում վիրավորվել են սիրիական բանակի երկու զինծառայող։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից։

SANA-ն պնդում է, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռների մեծ մասը։ Գործակալությունն ընդունում է, որ հարվածի հետևանքով սիրական կողմը նյութական վնասներ է կրել։



Իսրայելը հարվածել է Սիրիային. վիրավորվել են սիրիական բանակի 2 զինծառայող