Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգվել է (տեսանյութ)

10:22 • 19.07.23

Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցը վերանորոգվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան և արդեն հնարավորություն ունի ընդունել 600-700 սաների՝ նոր, բարեկարգ ու ապահով պայմաններում։

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մարզադպրոցների հիմնանորոգումը առանցքային նշանակություն ունի մեզ համար և կկրի շարունակական բնույթ, քանի որ միայն լավ պայմաններում է հնարավոր սպորտաձևերի զարգացումը և մեր երկրում մարզվող, երկիրը ներկայացնող չեմպիոններ ունենալը։

Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգվել է (տեսանյութ)