Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի

17:34 • 20.07.23

Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա» (չակերտները՝ Tert.am-ի)։

Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում»։

Հաղորդում է APA գործակալությունը։

Որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց «պատմական ադրբեջանական անվանումների» (չակերտները՝ Tert.am-ի) վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը»։

Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի