Ուկրաինան արդեն սկսել է օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը. The Washington Post

16:48 • 20.07.23

Ուկրաինացի զինվորականներն արդեն սկսել են ռուսական կողմի դեմ օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը. այս մասին The Washington Post-ին ասել է ուկրաինացի մի անանուն պաշտոնյա:

«Ուկրաինան հարավ-արևելքում սկսել է ԱՄՆ-ի տրամադրած կասետային զինամթերքն օգտագործել ռուսական ուժերի դեմ՝ փորձելով կոտրել ուժեղ ամրացված ռուսական դիրքերը, որոնք դանդաղեցրել են ուկրաինական ուժերի ամառային հարձակումը»:

Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ զինամթերքն օգտագործվել է ռուսական դիրքերում խրամատները ոչնչացնելու համար:

Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել էր, որ ամերիկյան կասետային զինամթերքն արդեն հասել է Ուկրաինա և շուտով պատրաստ կլինի օգտագործման: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրանք նախատեսում են օգտագործել Բախմուտում։



Ուկրաինան արդեն սկսել է օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած կասետային զինամթերքը. The Washington Post