ԵՄ ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը

10:29 • 20.07.23

Հինգշաբթի Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում նախատեսվում է համառոտ անդրադառնալ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությանը»։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

Այնուամենայնիվ, օրակարգի գլխավոր հարցը լինելու է Ուկրաինայի շուրջ իրավիճակը:

Բացի այդ, կքննարկվի, Թուրքիայի ԱՄՆ-ի, Չինաստանի հետ ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքը:

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը