Իրաքի վարչապետը Շվեդիայի դեսպանից պահանջել է «լքել իրաքյան տարածքը»

17:16 • 20.07.23

Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել վտարել Բաղդադում Շվեդիայի դեսպանին և հետ կանչել Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ստոկհոլմում։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին, նրա խոսքերը տարածել է INA գործակալությունը։

Վարչապետն ԱԳՆ-ից պահանջել է, որ Շվեդիայի դեսպան Ջեսիքա Սվարդստրոմը լքի Իրաքի տարածքը, իսկ Ստոկհոլմում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարը վերադառնա հայրենիք։

Վարչապետի կողմից Իրաքի արտգործնախարարություն ուղարկված հրամանում նշվում է, որ կառավարությունը Շվեդիայի դեսպանից պահանջում է «լքել իրաքյան տարածքը»։

Նման միջոցը, ինչպես ասվում է ալ-Սուդանիի նամակում, ընդունվել է «ի պատասխան Շվեդիայի կառավարության կողմից Սուրբ Ղուրանն այրելու, իսլամական սրբավայրերի դեմ վիրավորանքներ արտահայտելու և Իրաքի ազգային դրոշն այրելու թույլտվությանը»։


Իրաքի վարչապետը Շվեդիայի դեսպանից պահանջել է «լքել իրաքյան տարածքը»