Հրաձգություն՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան

10:12 • 20.07.23

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ հրաձգություն է տեղի ունեցել։

Զինված անձը հրացանից է կրակել, 2 մարդ սպանվել է, 6-ը՝ վիրավորվել։

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը որպես ահաբեկչական գործողություն չեն դիտարկում։

Ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի նախատեսվածի համաձայն։

Հրաձգություն՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան