Մոսկվայում վթարի հետևանքով մահացել է «Ռոստելեկոմ»-ի թոփ մենեջերը

16:30 • 20.07.23

Մոսկվայի Ռուբլյովո-Ուսպենսկոե մայրուղում մոտոցիկլավարը բախվել է ավտոբուսին. նա ստացած վնասվածքներից մահացել է։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է «Ռոստելեկոմ»-ի թոփ մենեջերը՝ Անտոն Կալինինը։

 

Մոսկվայում վթարի հետևանքով մահացել է «Ռոստելեկոմ»-ի թոփ մենեջերը