Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

15:08 • 20.07.23

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում  շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել  մարմնական բազմաթիվ  վնասվածքներ։

Երեխան տեղափոխվել է Սպիտակի ԲԿ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Այս մասին գրված է Սպիտակի ԲԿ ֆեյսբուքյան էջում․

«Երեխան հիվանդանոց է ընդունվել  լաթաձեւ պատռվածքներով՝  ծայրահեղ ծանր վիճակում։  Փոքրիկն անմիջապես տեղափոխվել  է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝    շարունակում են պայքարել  երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է  ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել  եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել