Տոյվո Կլաարի մանդատը մեկ տարով երկարաձգվել է

17:23 • 20.07.23

Եվրամիության խորհուրդը այսօր մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Տոյվո Կլաարի մանդատը։

Խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կլաարի մանդատը երկարացվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։

Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջև։

Տոյվո Կլաարի մանդատը մեկ տարով երկարաձգվել է