Ինքնասպանություն` Երևանում, ավտոտնակում հայտնաբերվել է Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին․ Shamshyan.com

12:21 • 20.07.23

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

Ինքնասպանություն` Երևանում, ավտոտնակում հայտնաբերվել է Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին․ Shamshyan.com