Ձեռնաշղթայված տղամարդը նետվել է ՊԵԿ քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից․ Shamshyan.com
17:45 • 20.07.23
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։
Պարզվել է տղամարդը նետվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից։ Նա ձեռնաշղթայված է եղել։
Placeholder










