Էրդողանի հետ մեր անձնական ընկերությունը կարևոր գործոն է «տարածաշրջանային կայունության» համար. Ալիևը՝ Շուշիում

16:31 • 21.07.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեր անձնական ընկերությունը հայտնի է ոչ միայն տարածաշրջանային հանրությանը, այլև ողջ աշխարհին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա իսկապես կարևոր գործոն է տարածաշրջանային զարգացման և տարածաշրջանային կայունության համար», - ասել է Ալիևը՝ օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումում:

«Բաքուն և Անկարան պետք է կայունացնեն իրավիճակը Հարավային Կովկասում, հասնեն կայուն խաղաղության և ապահովեն անվտանգությունը։ Թուրքիայի դերը գլոբալ հարցերում, հատկապես մեր տարածաշրջանում, շատ նշանակալից և կարևոր է: Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգությունն ու տարածաշրջանային կայունությունն ու զարգացումն ապահովելն է։ Այս դերը բարձր են գնահատում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է Ալիևը:

 
 


 

Էրդողանի հետ մեր անձնական ընկերությունը կարևոր գործոն է «տարածաշրջանային կայունության» համար. Ալիևը՝ Շուշիում