Չինաստանում հորդառատ անձրևներից հետո երկաթուղային կայարանում առաջացել են «ջրվեժներ» (տեսանյութ)

14:23 • 21.07.23

Չինաստանի արևելքում տեղատարափ անձրևների հետևանքով տեղի երկաթուղային կայարանը հեղեղվել է, առաջացել են «ջրվեժներ»:

BBC-ի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է անձրևաջուրը ցած իջնում կայարանի շարժասանդուղքներով և աստիճաններով:

Աղբյուրը հավելում է, որ կենտրոնական և արևելյան Չինաստանի որոշ հատվածներ վերջին ամիսներին տուժել են ծայրահեղ եղանակային պայմաններից՝ ներառյալ հորդառատ անձրևները և ջրհեղեղները:

Չինաստանում հորդառատ անձրևներից հետո երկաթուղային կայարանում առաջացել են «ջրվեժներ» (տեսանյութ)