Ջանլուիջի Դոննարումային և սիրելիին թալանել են Փարիզի իրենց տանը. գողացվել են 500.000 եվրո արժողությամբ իրեր

15:10 • 21.07.23

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման և սիրելին հարձակման են ենթարկվել և թալանվել Փարիզի իրենց տանը, հայտնում է BBC-ն:

Մի քանի մարդ ներխուժել է զույգի՝ Փարիզի կենտրոնում գտնվող բնակարան, կապկպել նրանց, ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանության աղբյուրները։ Ըստ որոշ աղբյուրների՝ հարձակվողները 500.000 եվրո արժողությամբ զարդեր, ժամացույցներ և շքեղ կաշվե իրեր են գողացել:

Ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել, մինչդեռ նրա զուգընկերուհին՝ մոդել Ալեսիա Էլեֆանտեն, անվնաս է եղել, Agence France Presse-ին հայտնել են աղբյուրները։  Մարզիկն ու ընկերուհին հոսպիտալացվել են:

Դատախազությունը հայտնել է, որ Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է զինված կողոպուտներով և գողություններով, հետաքննություն է սկսել:



 
 

Ջանլուիջի Դոննարումային և սիրելիին թալանել են Փարիզի իրենց տանը. գողացվել են 500.000 եվրո արժողությամբ իրեր