Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է

20:01 • 21.07.23

Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ստեփանակերտի «Ջրմուղ- կոյուղի» ընկերությունը:

«Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն»,- հայտնել է ընկերությունը:

 

Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է