Դանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կոպենհագենում Ղուրանի այրումը

19:40 • 22.07.23

Սուրբ գրքերի և կրոնական խորհրդանիշների ոչնչացումը դատապարտման արժանի ամոթալի արարք է:

Այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳՆ-ն։

«Դանիական կառավարությունը դատապարտում է Ղուրանի այրումը: Սուրբ տեքստերի և այլ կրոնական խորհրդանիշների այրումը ամոթալի արարք է, որը չի հարգում ուրիշների կրոնը: Դա սադրիչ գործողություն է, որը ցավ է պատճառում շատ մարդկանց և խզում է ստեղծում տարբեր կրոնների և մշակույթների միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ թագավորությունում կրոնի ազատություն կա, և շատ հպատակներ իսլամ են դավանում։

«Նրանք Դանիայի բնակչության արժեքավոր մասն են: Դանիան պաշտպանում է բողոքի ցույցերի իրավունքը, սակայն ընդգծում է, որ դրանք պետք է խաղաղ բնույթ կրեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Կոպենհագենի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին Իրաքի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ գիրք է այրվել՝ չհստակեցնելով, որ այն Ղուրանի պատճենն է։ Դանիայի ԱԳՆ-ն խոստովանել է, որ դա սուրբ գրքի այրում է։ Ակցիայի իրականացրել է «Դանիական հայրենասերներ» աջ արմատական խմբավորումը։

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ երեկոյան հայտարարություն է տարածել՝ կտրուկ դատապարտելով գործողությունը։

Դանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կոպենհագենում Ղուրանի այրումը