Գեղարքունիքում «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Opel Astra-ն և Opel Zafira-ն, 5 վիրավորներից 1-ը երեխա է․ Shamshyan.com
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով այնուհետև Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։


Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։ Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները։


Բժիշկները վիրավորներին մինչև «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։










