Ներքին Գետաշենում շները տոպրակը քաշելով` նորածնին հասցրել են գյուղացու տան հետնամաս
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակի մեջ թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։
ArmeniaSputnik-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը հայտնել է, որ բնակչուհին 10։30 բակի հետնամասում հավաքված շներ է տեսել, հեռացրել նրանց այդ հատվածից, հետո տեսել է դեղին տոպրակ, որում գտել է երեխային ու զանգել է ոստիկանություն։
Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով, շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն էր քաշելուց մի քիչ պատառոտվել։










