Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը

15:11 • 22.07.23

ՌԻԱ Նովոստիի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը մահացել է հատուկ ռազմական գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ։

Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, վիրավորվել է նույն գործակալության ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ, որտեղ գնդակոծության են ենթարկվել մի խումբ լրագրողներ։

Նախնական տվյալներով վիրավորվել է նաև «Իզվեստիա»-ի լրագրողը։

Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը