Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, կհանդիպի Պուտինին

20:03 • 22.07.23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կիրակի օրը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցային օրակարգը սահմանված է, և կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, այդ թվում՝ անվտանգության հարցեր, միջազգային օրակարգ, տնտեսական համագործակցություն, դաշնակցային ծրագրերի իրականացում, անօրինական պատժամիջոցների ճնշմանը համատեղ հակազդեցություն։

Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, կհանդիպի Պուտինին