Մոսկվայում ՀԱՊԿ շտաբի դիմաց կասկածելի տուփ է հայտնաբերվել

16:47 • 22.07.23

Մոսկվայում՝  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանի մոտ կասկածելի տուփ է հայտնաբերվել՝ «Ռադիում» մակագրությամբ:

ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել են արտակարգ ծառայություններից։

«Լենինգրադսկի պողոտայում գտնվող ՀԱՊԿ կենտրոնակայանի մոտ գտնվող այգում ծառի վրա լարերով և «Ռադիում» մակագրությամբ տուփ է հայտնաբերվել, այն ուսումնասիրելու համար դեպքի վայր են մեկնել փորձագետները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մոսկվայում ՀԱՊԿ շտաբի դիմաց կասկածելի տուփ է հայտնաբերվել