Ուրուգվայում մոտ 2 հազար սատկած պինգվին է ափ դուրս եկել

18:35 • 22.07.23

Առնվազն 2000 սատկած մագելանյան պինգվիններ՝ առանց թռչնագրիպի նշանների, Ուրուգվայում ափ են դուրս եկել վերջին տասը օրվա ընթացքում:

Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Pais թերթին։

Ըստ թերթի՝ դրանք մագելանյան պինգվիններ են, որոնք սատկել են Ատլանտյան օվկիանոսում և հոսանքների միջոցով տեղափոխվել Ուրուգվայի Կանելոնես, Մալդոնադո և Ռոչա դեպարտամենտների լողափեր՝ Բրազիլիայի հետ սահմանին:

Ուրուգվայում մոտ 2 հազար սատկած պինգվին է ափ դուրս եկել