Քաղաքացին հայտնել է գողության մասին. պարզվել է, որ այն կատարել է իր 15-ամյա որդին

13:45 • 22.07.23

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ հարմարեցված բանալու գործադրմամբ դուռը բացելով՝ բնակարանից գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ:

Հուլիսի 21-ին ինքնակամ ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ հուլիսի 18-ին ինքն է չհրկիզվող պահարանից վերցրել փողը և արծաթյա հուշադրամները, իսկ հետո հասկանալով իրավիճակի լրջությունը՝ հորը հայտնել է կատարածի մասին և վերադարձրել փողն ու հուշադրամները:

Պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Քաղաքացին հայտնել է գողության մասին. պարզվել է, որ այն կատարել է իր 15-ամյա որդին