ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա

19:18 • 22.07.23

Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատիժ կստանան, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ․

«Ռուս լրագրողի դաժան սպանության համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նրանք, ովքեր կասետային զինամթերք են մատակարարել իրենց Կիևի հովանավորյալներին, լիովին կկիսեն պատասխանատվությունը»,- նշել է Զախարովան:

Նա կարծիքով՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակումը պատահական չի եղել։

Զախարովան հավելել է․

«Վստահ եմ, որ միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ կատարված նողկալի հանցագործության վրա»։

ՌԴ-ն կպատժի ՌԻԱ Նովոստիի թղթակցի մահվան մեղավորներին․ Զախարովա