Թալինում տեղի է ունեցել փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանի անունով փողոցի բացման արարողությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված թալինցի զինծառայող, փոխգնդապետ, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության խմբի նախկին ղեկավար Մկրտիչ Հարությունյանի (Մգրո) անունով փողոցի բացման արարողությունը։ Այս մասին հայտնել է Թալինի համայնքապետարանը։
«Հենց այս փողոցում էր ապրել, դպրոց հաճախել հերոսը։

Փողոցի բացման արարողությանը ներկա էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Մկրտիչի հարազատները, համայնքի բնակիչներ։

Մկրտիչի մասին հնչեցին գովեստի խոսքեր, նրա կինն ու դուստրերը կտրեցին փողոցի բացման կարմիր թելը որից հետո համայնքի բնակիչները և հյուրերը հպարտությամբ քայլեցին Մկրտիչ Հարությունյանի անվան փողոցով»,- գրել է համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին ու նրանց ուղղությամբ կրակ բացել։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել՝ 6 զինծառայող։










