Թուրքիան խստացնելու է քաղաքացիություն ստանալու կանոնները ներգաղթյալների համար

17:04 • 22.07.23

Թուրքիան ծրագրում է խստացնել քաղաքացիություն ստանալու կանոնները, քանի որ մոտենում է եվրոպական ինտեգրմանը:

Այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Քայլեր են ձեռնարկվում հատկապես Սիրիայից ժամանած գաղթականներին և փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տալը դժվարացնելու համար։

Հաղորդվում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրման ամենալուրջ խոչընդոտը ապաստան հայցողների խնդիրն է։

Թուրքիան խստացնելու է քաղաքացիություն ստանալու կանոնները ներգաղթյալների համար