Զապորոժիեի մարզում վիրավորվել են «Իզվեստիա»-ի թղթակիցն ու օպերատորը
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժիեի շրջանում գնդակոծության հետևանքով վիրավորվել են «Իզվեստիա» հեռուստաալիքի թղթակիցն ու օպերատորը, տուժածներին ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իզվեստիա»-ի թղթակից Ռոման Պոլշակովը և հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Շիկովը վիրավորվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում»,- հաղորդել է հեռուստաալիքի Telegram ալիքը։
Նշվում է, որ թղթակիցն ունի բեկորային վնասվածքներ, օպերատորը ևս ունի բեկորային վնասվածներ և ազդրոսկրի կոտրվածք:
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ են հայտնվել նաև ՏԱՍՍ-ի լրագրողները։










