Կոնգոյում հայրն իր երեխայի հուղարկավորության ժամանակ կրակ է բացել մարդկանց վրա. զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 9 երեխա

16:36 • 23.07.23

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նավատորմի ծառայողը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք հավաքվել էին իր երեխայի հուղարկավորությանը։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգոյի բանակի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։

Միջադեպը տեղի է ունեցել Իտուրի նահանգի Ալբերտ լճի ափին գտնվող Նյակովա գյուղում։ Բանակի խոսնակ Ժյուլ Նգոնգոն գործակալությանը հայտնել է, որ զինվորը կրակել է իր շուրջը գտնվող բոլորի վրա։ Ըստ Նգոնգոյի, որոնողական խմբերն այժմ փնտրում են տղամարդուն, և միջադեպի հետաքննություն է սկսվել։

 

Կոնգոյում հայրն իր երեխայի հուղարկավորության ժամանակ կրակ է բացել մարդկանց վրա. զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 9 երեխա