Հենց այսօր է կանանց ժամանակը, օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն․ Մանե Թանդիլյան

21:56 • 23.07.23

Հենց այսօր է կանանց ժամանակը, օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն։

Ֆեսյբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

«Արվեստանշունչ միջավայր, բազմաբովանդակ զրույց-քննարկում, հարց ու պատասխաններ… և հանդիպումը ստացված է։

Երևանի սրտում գտնվող Արկո Բաղդասարյանի արվեստանոցում հանդիպեցի իրենց ոլորտներում կայացած կանանց հետ։ Խոսեցինք կնոջ հասարակական ու քաղաքական դերի, մարտահրավերների, կարծրատիպերի ու այլ կարևոր թեմաների մասին։

Կարևոր արձանագրում՝ կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում։

Այսպիսի քննարկումներն ինձ ավելի ու ավելի են համոզում, որ հենց այսօր է կանանց ժամանակը, և որ օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն, լինեն ակտիվ ավելի, քան երբևէ։ Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ և նրանց շրջահայացությամբ»,-գրել է Թանդիլյանը։

May be an image of 4 people

May be an image of 2 people

May be an image of 1 person and glasses

May be art of 11 people and table

May be an image of 2 people and people studying

May be an image of 2 people

May be an image of 5 people

May be an image of 1 person, studying and glasses

May be an image of 3 people and text

May be art of 2 people and text

Հենց այսօր է կանանց ժամանակը, օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն․ Մանե Թանդիլյան