Ռուսաստանը, ի պատասխան Ղրիմի կամրջի վրա պայթյունին, գիշերը հրթիռակոծել է Օդեսան. Զելենսկին խոսացել է պատասխան տալ (լուսանկարներ)

14:07 • 23.07.23
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հուլիսի 23-ի 
առավոտյան հայտնել է, որ երկրի զինված ուժերը գերճշգրիտ զենքերով հրթիռային հարձակում են գործել 
Ուկրաինայի Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի արտադրության վայրերի վրա։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այդ 
վայրերում ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստվում Ռուսաստանի դեմ, կային օտարերկրյա 
վարձկաններ, գրում է kommersant.ru-ն։


Գերատեսչության տվյալներով՝ տուժած օբյեկտներում գտնվել են օտարերկրյա վարձկաններ։ Բոլոր թիրախները, որոնք նախատեսված էին հարվածի համար, ոչնչացվել են։

Ըստ ռուսական կողմի՝ հարվածները համարվում են հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա պայթյունի պատասխանը։

Նշենք, որ հուլիսի 23-ին Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ գիշերը ռուսական զորքերը  Օդեսայի վրա հարձակվել են առնվազն հինգ տեսակի հրթիռով։ ՀՕՊ ուժերը խոցել են 14 հրթիռ, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։ Ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ հաղորդվում է, որ հարվածները հասցվել են նավահանգստային ենթակառուցվածքին, վնասվել է վեց բնակելի շենք։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի զեկույցում նշվում է, որ հարվածներից տուժել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը, վնասվել է առնվազն երկու հուշարձան։ Ուկրաինայի Զինված ուժերի տվյալներով՝ հաստատվել է 1 մարդու մահը, վիրավորվել է 19 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։

Մինչդեռ korrespondent.net-ը հավելում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուս ահաբեկիչները պատասխան կստանան խաղաղ Օդեսայի վրա հարձակումների համար»:

«Հրթիռներ ընդդեմ խաղաղ քաղաքների, բնակելի շենքերի, տաճարի... Ռուսական չարիքին չի կարող արդարացում  ունենալ: Ինչպես միշտ, այս չարիքը կպարտվի: Եվ Օդեսայի համար ռուս ահաբեկիչներին անպայման պատասխան կլինի: Նրանք կզգան այս պատասխանը»,- խոստացել է պետության ղեկավարը:



Ռուսաստանը, ի պատասխան Ղրիմի կամրջի վրա պայթյունին, գիշերը հրթիռակոծել է Օդեսան. Զելենսկին խոսացել է պատասխան տալ (լուսանկարներ)