Լուկաշենկոն ասել է, որ «Վագներ»-ի մարտիկները ցանկանում են «էքսկուրսիա գնալ Արևմուտք»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «վագներականները» («Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներ) սկսել են իրեն «լարվածության մեջ պահել», քանի որ ցանկանում են «էքսկուրսիայի» գնալ Արևմուտք։ Այս մասին նա խոսել է Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, գրում է meduza.io-ն։
«Միգուցե ես չպետք է ասեի, բայց կասեմ՝ «վագներականները» սկսել են ինձ լարվածության մեջ պահել։ «Ուզում ենք գնալ Արևմուտք: Թույլ տվեք մեզ», - մարտիկների խոսքերը մեջբերել է Բելառուսի նախագահը: Ասում եմ՝ ձեր ինչի՞ն է պետք Արևմուտք գնալ։ «Դե, գնանք էքսկուրսիա Վարշավա, Ժեշով»»,- կրկին «վագներականներին» մեջբերել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ հունիսին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից զինված ապստամբության անհաջող փորձից հետո մարտիկներին տեղափոխել են Բելառուսի տարածք:










