Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհին Belarus 80-ը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

08:22 • 24.07.23

Հուլիսի 23-ին, ժամը 18։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Belarus 80» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ)․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները Լ․ Ն․-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Տորունիք-Դաստակերտ ավտոճանապարհին Belarus 80-ը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է