ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

16:04 • 24.07.23

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

«Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին