Իսրայելի վարչապետը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

12:21 • 24.07.23

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դուրս է գրվել Թել Ավիվի մերձակայքում գտնվող բժշկական կենտրոնից։ Նա այնտեղ էր տեղափոխվել սրտի ռիթմավարի սարքի (кардиостимулятор) տեղադրման նպատակով, հայտնում է The Times of Israel-ը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելի 73-ամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթարկվել է սրտի ռիթմավար սարքի տեղադրման վիրահատության, որն անցել է բարեհաջող, առանց բարդությունների։

Վիրահատությունն իրականացվել է այս գիշեր՝ հուլիսի 23-ին։ Այն բանից հետո, երբ բժիշկները նրա վիճակը լավ են գնահատել, վարչապետն ասել է, որ իրեն հիանալի է զգում և խոստացել է այսօր՝ հուլիսի 24-ին, գալ Կնեսետ (խորհրդարան)՝ դատաիրավական բարեփոխումների օրինագծերից մեկի պլանային քննարկմանը։

Իսրայելի վարչապետը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից