Հուլիսի 25-ին կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր և Նորաբաց բնակավայրերի, հուլիսի 26-ին՝ Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

09:22 • 24.07.23

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարակից Կուրղինյան փողոցի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանատների, «Մուլտի Լեոն 1» ՍՊԸ-ի ԱԳԼՃ-ի գազամատակարարումը:

 

 

Հուլիսի 25-ին կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր և Նորաբաց բնակավայրերի, հուլիսի 26-ին՝ Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը