Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հենապատին, կա 1 զոհ․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. Shamshyan.com
16:07 • 24.07.23
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ Nissan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։
1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Placeholder










