Հունգարիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի կողմից «ԼԳԲՏՔ գրոհի» մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Ռումինիայի հունգարական համայնքի առջև, ասել է, որ ԵՄ-ն Հունգարիայի նկատմամբ «ԼԳԲՏՔ գրոհ» է իրականացնում։ Նա ընդգծել է, որ իր կառավարությունը կպաշտպանի Հունգարիայի քրիստոնեական արմատները սեռական փոքրամասնություններից, գրում է Euractiv հրատարակությունը։
2010 թվականից ի վեր իշխանության ղեկին գտնվող Օրբանը 2021 թվականին օրենք է ընդունել, որն արգելում է դպրոցներում միասեռականության և սեռափոխության խթանող նյութերի օգտագործումը՝ պատճառաբանելով երեխաներին ԼԳԲՏՔ քարոզչությունից պաշտպանելու անհրաժեշտությունը և դրանով իսկ սրելով ԵՄ-ի հետ վեճը:
«ԵՄ-ն մերժում է քրիստոնեական ժառանգությունը, իր բնակչությանը փոխարինում է միգրացիայի միջոցով... և իրականցնում է ԼԳԲՏՔ գրոհ», - ասել է Օրբանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ հունգարացիները «նույնիսկ տանը պետք է պայքարեն»՝ պաշտպանելու «ավանդական քրիստոնեական արժեքները»։
Միաժամանակ հրատարակությունը նշում է, որ Օրբանի հայտարարությունն արվել է երկրում զգալի գնաճի ֆոնին։
«Հունգարիայում տարեկան գնաճը 2023 թվականի առաջին եռամսյակում գերազանցել է 25 տոկոսը»,- նշում է թերթը։
Հրատարակությունը կարծում է, որ երկրի տնտեսության անկումը և սեռական փոքրամասնությունների՝ իբր Հունգարիայի վրա գրոհի մասին Օրբանի հայտարարությունները փոխկապակցված են։










