Պապիկյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

14:52 • 24.07.23

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Պապիկյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր