Նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները

17:49 • 24.07.23

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ»։

 

Նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները